Մարկոս Ռոխոն շուտով կարիերան կշարունակի արգենտինական ակումբում
Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն շուտով կդառնա «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ։
30-ամյա ֆուտբոլիստն արգենտինական ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որից հետո այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
Ակնկալվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը հայրենիք կվերադառնա արդեն հաջորդ շաբաթ՝ մինչ այդ մանկունյական ակումբի հետ լուծելով որոշ հարցեր։
Ռոխոյի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև սույն թվականի ամառ։
Պաշտպանը «ՄՅՈւ»-ի կազմում Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոկա Խունիորս, Մանչեսթեր-Սիթի, Մարկոս Ռոխո, Պրեմիեր-լիգա