Յունայթեդի ղեկավարությունը որոշում է կայացրել Սուլշերի ապագայի հարցում
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական ձախողված հանդիպումն անցկացրեց` հյուրընկալվելիս 1:4 հաշվով զիջելով «Վոթֆորդին»։
Այդ հանդիպումից հետո «կարմիր սատանաների» ղեկավարությունը որոշում է կայացրել ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի ապագայի հարցում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ղեկավարներն ավելի քան 5 ժամ քննարկումներից հետո որոշել են նորվոգացի մասնագետին հեռացնել պաշտոնից։
Նշվում է, որ երբ մանկունյական ակումբի սեփականատեր Ջոել Գլեյզերն արդեն հաստատել է այդ որոշումը և շուտով պաշտոնապես կհայտարարվի Սուլշերի հեռացման մասին։
Ռոմանոն գրում է նաև, որ «Յունայթեդի» տեխնիկական տնօրեն Դարեն Ֆլետչերն ու Սուլշերի օգնական Մայքլ Կարիկը պատրաստ են ժամանակավորապես գլխավորեն ակումբը, մինչև ղեկավարությունը մշտական փոխարինող կգնի Սուլշերի համար։
Հիշեցնենք, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2018 թ. դեկտեմբերից։ Մինչ այս պահն ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 168 հանդիպում, տոնել է 92 հաղթանակ, 35 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 41 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դարեն Ֆլետչեր, Մայքլ Կարիկ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջոել Գլեյզեր, տրանսֆերներ, Օլե-Գունար-Սուլշեր, Ֆաբրիցո Ռոմանո