Յունայթեդը գտել է Սանչոյի այլընտրանքային տարբերակին
«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է հետաքրքրվել «Սասուոլոյի» վինգեր Ժերեմի Բոգայի ծառայություններով։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդի» առաջնային տրանսֆերային նպատակը մնում է «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելը, սակայն Սանչոյի տրանսֆերային արժեքն անչափ բարձր է, այդ պատճառով էլ «կարմիր սատանաների» ղեկավարները սկսել են դիտարկել նաև այլընտրանքային տարբերակներ։
Հաղորդվում է, որ 23-ամյա իվուարցի ֆուտբոլիստին նույնպես հետաքրքրում է կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում շարունակելու տարբերակը։
Հիշեցնենք, որ Բոգան «Սասուոլոյի» կազմը համալրել է 2018 թվականին, երբ իտալական ակումբը 3 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց խաղացողին, սակայն մինչև օրս «Չելսին» 15 մլն եվրոյով նրան հետ գնելու իրավունք ունի։
# Ժերեմի Բոգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, Սասուոլո, տրանսֆերներ