Յունայթեդը վերադառնում է. «կարմիր սատանաները» ջախջախեցին Տոտենհեմին🎥
Անգլիական Պերմիեր լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։
«Կարմիր սատանաները» որևէ շանս չտվեցին լոնդոնյան ակումբին և ջախջախեցին 3:0 հաշվով։
«Յունայթեդի» հաղթանակը կերտեցին Կրիշտիանու Ռոնալդուի, Էդինսոն Կավանիի և Մարկուս Ռեշֆորդի գոլերը։
Այսպիսով, մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում վերջապես ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը։ Օլե-Գունար Սուլշերի թիմը ներքին առաջնությունում չէր հաղթել վերջին 4 խաղերում` այդ ընթացքում կրելով 3 պարտություն։
«Մանչեսթեր Յունայթեդը» այս հաղթանակից հետո վաստակեց 17 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։
«Տոտենհեմը», 15 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էդինսոն-Կավանի, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Տոտենհեմ, Օլե-Գունար-Սուլշեր