Մորենոյի մեկնարկը հաղթական էր?
Ֆրանսիայի գավաթի շրջանակում տեղի են ունենում 1/32 եզրափակչի հանդիպումները։
«Մոնակոն» Ռոբերտ Մորենոյի գլխավորությամբ անցկացրեց առաջին հանդիպումը, որն ունեցավ հաղթական ելք։ Մոնեգասկյան ակումբը գերդրամատիկ պայքարում 2։1 հաշվով առավելության հասավ «Ռեյմսի» նկատմամբ։
Հանդիպման կարևոր իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում։ 61-րդ րոպեին Բալդե Կեյտան առաջ մղեց տանտերերին, սակայն ընդամենը 8 րոպե անց՝ 69-րդ րոպեին, Նշայա Մանտզին հավասարեցրեց հաշվիը։ Հանդիպման 85-րդ րոպեին «Ռեյմսը» վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որը մոտացավ իրացնելու Հասան Կամարան, սակայն չկարողացավ այն հստակորեն իրացնել։
Հանդիպման 90+5-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, Բալդե Կեյտան դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այսպիսով, Ռոբերտ Մորենայի նորամուտը հաղթական ստացվեց, իսկ «Մոնակոն» դուրս եկավ մրցաշարի 1/16 եզրափակիչ։
# Մոնակո, Ռոբերտ Մորենո