Մոուրինիո․ «Ֆինանսական fair-play-ը մահացել է»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսի աշխատանքը, ինչպես նաև խոսել է այն մասին, թե Սաուդյան Արաբիայի արքայազնի՝ «Նյուքասլը» ձեռքբերելը ինչպես կարող է ազդել ակումբի վրա։
«Ես անչափ ուրախ եմ, որ Սթիվի մոտ ամեն ինչ ստացվում է, և հաջորդ մրցաշրջանում նա կարող է ավելի ուժեղ դառնալ։ Ես կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանում, երբ չի լինի ֆինանսական fair-play-ը, հավանական է, որ ակումբը կունենա նոր սեփականատեր և մարզչի համար ավելի լավ պայմաններ կստեղծի։
Ես, իրոք, կարծում եմ, որ ֆինանսական fari-play-ը մահացել է, այդ պատճառով էլ ակումբի նոր սեփակատերը կարող է կարծել, որ կրկեսի դռները մշտապես բաց են և կարելի է մտնել այնտեղ՝ ստանալով հաճույք։
Այժմ մենք խոսում ենք «Մանչեսթեր Սիթիի» մասին, սակայն նախկինում նման իրավիճակում էին հայտնվել նաև այլ ակումբներ։ Արդյունքը դուք ինքներդ էլ գիտեք, այդ պատճառով էլ կարծում եմ, որ կրկեսի դռները պետք է բացել բոլորի համար․ գոնե այդպես բոլորը կզվարճանան»,- նշել է պորտուգալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Սթիվ Բրյուս, Տոտենհեմ