Մոուրինիոն պատմել է, թե տարիներ առաջ ինչ է ասել Գվարդիոլային ականջին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե տարիներ առաջ ինչ է ասել Պեպ Գվարդիոլայի ականջին։ Այդ դրվագը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2009/10 խաղարկության «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպման պատասխան խաղում։
«Երբ Սերխիո Բուսկետսը գրեթե անգիտակից վիճակում ընկավ, ես գտնվում էի մեր և «Բարսելոնայի» պահեստայինների մեջտեղում՝ տեսնելով, թե ինչպես են Տիագո Մոտային հեռացնում խաղադաշտից։ Ես աչքի պոչով նկատեցի, որ «Բարսելոնայի» պահեստային ֆուտբոլիստներն ու Գվարդիոլան այնպես են ուրախացել կարծես քիչ առաջ հաղթել էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Այդ պահին Պեպն իր մոտ կանչեց Իբրահիմովիչին, որպեսզի բացատրի, թե ինչպես պետք է հանդես գալ 10 հոգով մնացած մրցակցի դեմ։ Այդ պահին ես մոտեցա Գվարդիոլային և ասացի․ «Մի սկսե՛ք տոնել, խաղը դեռ ավարտված չէ, շուտ մի ուրախացե՛ք, քանի որ սա դեռ վերջը չէ»։
Դա իմ կյանքի ամենայուրահատուկ հաղթանակներից մեկն էր։ Այդ օրը ես չեմ պարտվել 0։1 հաշվով, այլ հաղթել եմ 3։2 էպիկ պայմաններում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ այդ խաղարկության կիսաեզրափակիչ դիմակայության առաին խաղում «Ինտերը» Միլանում կայացած խաղում հաղթել էր 3։1 հաշվով, իսկ պատասխանում պատրվեց 0։1, սակայն շարունակեց պայքարը, իսկ եզրափակիչում 2։0 հաշվով առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ՝ նվաճելով բաղձալի գավաթը։
# Բավարիա, Բարսելոնա, Զլատան-Իբրահիմովիչ, Ժոզե Մոուրինիո, Ինտեր, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Տոտենհեմ