Մոուրինիոն մեկնաբանել է Ռոմայի` Մխիթարյանին նվիրված գրառման տակ
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ «Ռոման» ու Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են հասել` կնքելով նոր պայմանագիր։
Ըստ նոր պայմանագրի` Մխիթարյանը հռոմեական ակումբի կազմում կմնա մինչև 2022 թ. հունիսի 30-ը։
Երբ ամեն ինչ պաշտոնապես հայտարարվել էր, «գայերն» իրենց Instagram-ի պաշտոնական էջում հայազգի ֆուտբոլիստին նվիրված գրառում են կատարել` ցիտելով վերջինիս խոսքերը.
«Հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ ունենալ իմ դերը, քանի որ մենք ընդունում ենք բոլոր մարտահրավերները, որոնք մեզ սպասում են հաջորդ մրցաշրջանում։
Առա՜ջ «Ռոմա»»։
Այդ գրառման տակ մեկնաբանություն է թողել նաև հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն` դնելով գոհունակություն արտահայտող էմոջի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա