Մոուրինիոյի վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ» հաջող չէր. «Չելսին» հաղթեց «Բենֆիկային» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Չելսին» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Բենֆիկային»։
«Ազնավականների» հաղթական գնդակը 18-րդ րոպեին, որպես ինքնագոլ գրանցվել է, պորտուգալական ակումբի կիսապաշտպան Ռիչարդ Ռիոսի անվան դիմաց։
Լոնդոնյան գրանդը Լիգայի փուլում առաջին հաղթանակն է տարել` 3 միավորով բարձրանալով 17-րդ տեղ։ «Բենֆիկան» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և 30-րդ տեղում է։
«Բենֆիկայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ» հաջող չի ստացվել։
Պորտուգալացի մասնագետը 2004-07 և 2013-15 թթ. մարզել է հենց «Չելսին»։ Լոնդոնյան գրանդը նրա գլխավորությամբ 321 խաղում տարել է 204 հաղթանակ, գրանցել 65 ոչ-ոքի, կրել 52 պարտություն։
«Յուրահատուկը», առհասարակ, տարբեր ակումբների ղեկին «Չելսիի» դեմ մրցել է 15 անգամ, տարել 5 հաղթանակ, գրանցել միայն 2 ոչ-ոքի, կրել 8 պարտություն։
Մոուրինիոն այլ ակումբների գլխավորությամբ «Սթեմֆորդ Բրիջում» միայն հաղթանակ է գրանցել։ 2010թ. մարտի 16-ին պորտուգալացի մասնագետի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթել է «Չելսիին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am