Մոնցան թրիլլերային խաղում հաղթեց Պիզային` առաջին անգամ նվաճելով Ա սերիայի ուղեգիր🎥
Իտալական Բ սերիայի փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպման շրջանակում «Մոնցան» «Արենա Գարիբալդի» մարզադաշտում» հյուրընկալվելիս մրցեց «Պիզայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Մոնցան» հաղթել էր 2:1 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա «Պիզան» պարզապես սառը ցնցուղ էր պատրաստել մրցակցի համար ու արդեն 1-ին րոպեին բացեց, իսկ 9-րդ րոպեին` կրկնապատկեց հաշվի տարբերությունը. աչքի ընկան համապատասխանաբար Էրնեստո Տորեգրոսան ու Հյորտուր Հերմանսոնը։
Այդուհանդերձ, Ջովանի Ստրոպայի թիմը հանդիպման նման մեկնարկից չընկճվեց և Խոսե Մաչինի ջանքերով 20-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեց` կրճատելով հաշվի տարբերությունը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ տանտերերը շատ ավելի լավ տեսք ունեին և կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն 79-րդ րոպեին «Մոնցան» բազմաքայլ գեղեցիկ գրոհ զարգացրեց, որը եզրափակեց Քրիստիան Գյուտկյերը, ինչից հետո հաշիվը դարձավ 2:2։
Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն «Պիզային» հաջողվեց 90-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալ ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժականակ. հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Ջուզեպե Մաստինուն։
Լուկա Դ’Անջելոյի թիմը հանդիպման հիմանական ժամանակում հաղթեց 3:2 հաշվով, ինչից հետո ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 4:4, իսկ խաղը շարունակցեց լրացուցիչ ժամանակում։
Լրացուցիչ ժամանակում հյուրերը կարողացան գլխիվայր շրջել հանդիպման ընթացքը, ովքեր ոչ միայն հավասարեցրին, այլև շատ արագ նաև առաջ անցնան հաշվի մեջ. 96-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկա Մարոնեն, իսկ 101-րդ րոպեին` Քրիստիան Գյուտկյերը։
Այսպիսով, «Մոնցան» այս խաղում հաղթեց 4:3, իսկ ընդհանուր դիմակայությունում` 6:4 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ա սերիայի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բ-Սերիա, Մոնցա, Պիզա, Ջովանի Ստրոպա, Քրիստիա Գյուտկյեր