«Մոնակոն» Ֆաթիի գոլի շնորհիվ ֆանտաստիկ comeback արեց Լիգա 1-ի առաջատրի դեմ խաղում 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Մոնակոն» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց առաջնության առաջատար «Լանսին»։
Տանտերերը մինչև 62-րդ րոպեն Օդսոն Էդուարի ու Ֆլորիան Տովենի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, բայց մոնեգասկյան ակումբն ընդամենը 10 րոպեում երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը` անելով ֆանտաստիկ comeback։
Սեբաստյեն Պոկոնյոլիի գլխավորած թիմից աչքի ընկան համապատասխանաբար Ֆոլարին Բալոգանը, Դենիս Զաքարիան ու ակումբում վարձավճարով հանդես եկող Անսու Ֆաթին։
23-ամյա ֆուտբոլիստը «Մոնակո» տեղափոխվելուց հետո 20 խաղում խփել է 9 գոլ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բարսելոնային»։
«Լանսը» 52 միավորով շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, բայց այս տուրից հետո կարող է կորցնել առաջատարությունը, եթե 51 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող ՊՍԺ-ն սեփական դաշտում հաղթի առաջնության հետնապահ «Մեցին»։
«Մոնակոն» 34 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml