Մոդրիչը մի շարք տպավորիչ ցուցանիշներով առաջատար է «Միլանում» 📸
Մոդրիչը մի շարք տպավորիչ ցուցանիշներով առաջատար է «Միլանում» 📸
06/03/2026 - 20:07

Sofascore-ը մի շարք վիճակագրական հետաքրքիր տվյալներ է ներկայացրել «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերաբերյալ։

Իտալիայի Ա սերիայում 40-ամյա լեգենդար ֆուտբոլիստը մի շարք ցուցանիշներով առաջատար է «ռոսոներիի» կազմում։

Ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստները

  • Լուկա Մոդրիչ – 7,6
  • Ադրիեն Ռաբիո – 7,31
  • Մայք Մենյան – 7,25

Ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստները

  • Ռաֆայել Լեաու – 7
  • Լուկա Մոդրիչ – 6
  • Ադրիեն Ռաբիո – 6

Ամենաշատ առանցքային փոխանցում (խմբ.` փոխանցում, որից հետո հարված է եղել) կատարած ֆուտբոլիստները

  • Լուկա Մոդրիչ – 47
  • Ալեքսիս Սալեմակերս – 34
  • Դավիդե Բարտեզագի – 34

Գնդակի ամենաշատ վերադարձ կատարած ֆուտբոլիստները

  • Լուկա Մոդրիչ – 152
  • Ալեքսիս Սալեմակերս – 107
  • Ադրիեն Ռաբիո – 100

Գրոհի եզրափակիչ փուլ ամենաշատ ճշգրիտ փոխանցում կատարած ֆուտբոլիստները

  • Լուկա Մոդրիչ – 425
  • Ալեքսիս Սալեմակերս – 280
  • Ադրիեն Ռաբիո – 226

Ամենաշատ ճշգրիտ փոխանցում կատարած ֆուտբոլիստները

  • Լուկա Մոդրիչ – 1546
  • Ֆիկայո Թոմորի – 1122
  • Մատեո Գաբիա – 1102

Խորվաթ ֆուտբոլիստը «Միլանում» հանդես է գալիս 2025թ. հուլիսից, 29 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026