Մոդրիչը հոբելյանական խաղն է անցկացրել Ռեալում՝ ստանալով գեղեցիկ նվեր
Իսպանական Լա լիգայի հերթական տուրում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»:
Այդ հանդիպումը «արքայական» թիմի կազմում 300-րդն է եղել Լուկա Մոդրիչի համար:
Խորվաթ կիսապաշտպանը «300» գրությամբ խաղաշապիկ է նվեր ստացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից:
33-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» 17 գոլ է խփել և կատարել 47 գոլային փոխանցում:
# Լուկա-Մոդրիչ, Ռեալ