Մյունխենգլադբախն ու Դորտմունդը ցնծում են, Լայպցիգը խփում է այնքան, որքան ուզում է?
Weekend-ին կայացավ գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրը։ Մյունխենգլադբախի «Բորուսիան» շարունաում է զարմացնել, «Լայցպիգը» առաջնության շրջանակում տանում է վեցերորդ անընդմեջ հաղթանակը, «Բավարիան» նույնիսկ եվրագավաթային գոտուց դուրս մնաց, իսկ դորտմունդցիները փորձում են հետ չմնալ։
Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենգլադբախի «Բորուսիա-Պարկ» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Բորուսիան» հյուրընկալել էր գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային» և տարավ կամային հաղթանակ՝ 2։1 հաշվով։
Մյունխենյան ակումբը առաջին խաղակեսում ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր՝ հաշվի մեջ առաջ անցավ միայն երկրորդ խաղակեսում։ 49-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը։
Այնուհետեև մյունխենգլադբախցիների փայլելու ժամանակը եկավ։ 60-րդ րոպեին Ռամի Բենսաբիանին անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրեց հաշիվը, ապա նույն Բենսաբիանին մրցավարի կողմից ավելացրած 2-րդ րոպեին հստակորեն իրացնելով 11 մետրանոցը՝ իր թիմին չափազանց կարևոր հաղթանակ պարգևեց։
Դորտմունդի «Բորուսիան» անհաջող խաղերի շարքից հետո կարծես թե վերգտնում է նախկին խաղը։ Կրկին սկսել են փայլել Մարկո Ռոյսն ու Ջեյդոն Սանչոն, հիանալի տեսք ունի նաև Տորգան Ազարը, ով հիանալի է ներգրավվել Լուսիեն Ֆավրի խաղային համակարգում։
«Իշամեղուներն» այս տուրում սեփական հարկի տակը 5։0 հաշվով ջախջախեցին Դյուսելդորֆից ժամանած «Ֆորտունային»։ Ռոյսն ու Սանչոն իրենց հաշվին դուբլ գրանցեցին, Ազարն էլ աչքի ընկավ մեկ անգամ։
Յուլիան Նագելսմանի գլխավորած «Լայպցիգի» զոհն այս անգամ «Հոֆֆենհայմն» էր։ «Լայպցիգը» հաղթեց 3։1 հաշվով՝ առաջնության շրջանաում տանելով վեցերորդ անընդմեջ հաղթանակը։
Շարունակում է գերարդյունավետ ֆուտբոլ ցուցադրել տանտերերի երիտասարդ կենտրոնական հարձակվող Տիմո Վերներն, ով ընթացիկ մրցաշրջանում հասցրել է դառնալ 15 գոլի հեղինակ՝ ռմբարկուների ցուցակի առաջատար Ռոբերտ Լևանդովսկիին զիջելով ընդամենը 1 գնդակ։ Վերներն այս խաղում դարձավ դուբլի հեղինակ, իսկ Մարսել Զաբիտցերը՝ մեկ գոլի։ «Գյուղացիների» կազմում աչքի ընկավ Էրվին Բիչակչիչը։
Նշենք, որ «Հոֆֆենհայմի» կազմում հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի եզրային կիսապաշպտան Սարգիս Ադամյանը։
Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող «Բայերն» ու «Շալկեն» Լևերկուզենում մրցեցին միմյանց դեմ։ Պետեր Բոշի սաների առավելությունն ակնհայտ էր և լևերկուզենյան ակումբը հաղթեց 2։1 հաշվով։
«Բայերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուկաս Ալարիոն, իսկ գելզենկիրխենզիների կազմում միակ գնդակը խփեց Բենիտո Ռամանը։
14-րդ տուրում կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Վերդեր» 0։1 «Պադերբորն»
«Ունիոն Բեռլին» 2։0 «Քյոլն»
«Աուգսբուրգ» 2։1 «Մայնց»
«Ֆրայբուրգ» 1։0 «Վոլֆսբուրգ»
«Այնտրախտ» 2։2 «Հերտա»
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
# Բունդեսլիգա