Մյուլլեր. «Պետք է հավաքվենք և ցույց տանք իրական Բավարիային»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը.
«Ընդունում ենք նվազագույն հաշվով այս պարտությունը։ Լավ ենք հասկանում, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ ավարտվել։
Այժմ պետք է հավաքվենք և պատասխան խաղում ցույց տանք իրական «Բավարիային»»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Բավարիա» – «Վիլյառեալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին` Մյունխենի «Ալնայց Արենա» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Թոմաս Մյուլլեր, Չեմպիոնների-լիգա, Վիլյառեալ