Մյուլերը կրկնել է Կասիլիասի ու Խավիի ցուցանիշը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Մյունխենյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Թոմաս Մյուլերը, որը Չեմպիոնների լիգայում անցկացնում էր 150-րդ հանդիպումը։
OptaFranz-ը գրում է, որ Մյուլերը դարձել է միայն երրորդ ֆուտբոլիստը, որը մեկ ակումբի կազմում 150 և ավելի հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում։
Այդ ցուցանիշով 34-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Իկեր Կասիլիասի («Ռեալ Մադրիդ», 150) և Խավիի («Բարսելոնա», 151) ցուցանիշը։
Գերմանացի կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայի 150 խաղում խփել է 54 գոլ, կատարել 33 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Թոմաս Մյուլլեր, Իկեր Կասիլիաս, Խավի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ