ՄՅՈՒ-ն ու «Բորնմութը» դրամատիկ և գոլառատ ոչ-ոքի են գրանցել 🎥
ՄՅՈՒ-ն ու «Բորնմութը» դրամատիկ և գոլառատ ոչ-ոքի են գրանցել 🎥
21/03/2026 - 11:36

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Վիթալիթի» ստադիոնում գոլառատ ու դրամատիկ ոչ-ոքի գրանցեց «Բորնմութի» հետ։

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։

61-րդ րոպեին «կարմիր սատանաներին» 11-մետրանոցից առաջ մղեց թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը` խփելով ընթացիկ մրցաշրջանում 8-րդ գոլը։ Պորտուգալացի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում նաև 16 ասիստ ունի։

67-րդ րոպեին Ռայան Քրիստին խփեց «բալերի» պատասխան գնդակը, բայց Ջեյմս Հիլի ինքնագոլից հետո` 71-րդ րոպեին, մանկունիական գրանդը նորից առաջ անցավ հաշվի մեջ։

78-րդ րոպեին հյուրերի պաշտպան Հարի Մագուայերը սեփական տուգանային հրապարակում «վերջին հույսի» խախտում թույլ տվեց, ինչից հետո գլխավոր մրցավար Ստյուարտ Ատվելը 11-մետրանոց նշանակեց «Բրոնմութի» օգտին, իսկ անգլիացի պաշտպանը կարմիր քարտ ստացավ` հեռացվելով դաշտից։

Նշակետին մոտեցած Էլի Ժունիոր Կրուպին գրավեց Սենե Լամենսի դարպասը` փրկելով «Բրոնմութին» պարտությունից։

«Յունայթեդը» 55 միավորով 3-րդ տեղում է, «Բորնմութը»` 42 միավորով 10-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026