ՄՅՈւ-ն հրաժարվել է Կոուտինիոյի տրանսֆերից
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն կարող է ամռանը հեռանալ ակումբից:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ՄՅՈւ-ն, որը ժամանակին հետաքրքրվում էր բրազիլացի ֆուտբոլիստով, հրաժարվել է նրա տրանսֆերից: Բացի այդ, Կոուտինիոն անձամբ չէր ցանկանում հանդես գալ իր նախքին ակումբ «Լիվերպուլի» վաղեմի հակառակորդի կազմում:
Կոուտինիոն վաղուց հետաքրքրում է «ՊՍԺ»-ին, որը կապի մեջ է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, գոյություն ունի նաև «Չելսի» տեղափոխվելու տարբերակը: Լոնդոնցիները, եթե նրանց հաջողվի խուսափել տրանսֆերային արգելանքից, կարող են ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին, որպես Էդեն Ազարին փոխարինող: