ՄՅՈՒ-ն կվաճառի մի շարք ֆուտբոլիստների
Առաջիկա տրանսֆերային պատուհանին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել մի շարք ֆուտբոլիստների։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, ակումբը պատրաստ է բաժանվել Ալեքսիս Սանչեսից, Ջեյսի Լինգարդից, Քրիս Սմոլինգից, Դիոգու Դալոտից, ինչպես նաև Մարկոս Ռոխոյից։ Նշենք, որ Սանչեսը, Սմոլինգը և Ռոխոն վարձավճարով հանդես են գալիս համապատասխանաբար «Ինտերում», «Ռոմայում» և «Էստուդիանտեսում»:
Այս խաղացողների վաճառքից «կարմիր սատանաների» ղեկավարություւնը մտադիր է լրացուցիչ միջոցներ ձեռք բերել՝ ակումբի տրանսֆերային նպատակներն իրագործելու համար։ Ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մտադիր է թարմացնել կազմը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ՄՅՈՒ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը մնում է «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, սակայն նորվեգացի մասնագետը կցանկանար ձեռք բերել նաև կենտրոնական հարձակվողի և կենտրոնական կիսապաշտպանի, եթե ակումբի ֆինանսական հնարավորությունները թույլ տան։
# Ալեքսիս-Սանչես, Դիեգու Դալոտ, Էստուդիանտես, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկոս Ռոխո, Ջեյդոն-Սանչո, Ջեյսի Լինգարդ, Ռոմա, Քրիս-Սմոլինգ, Օլե-Գունար-Սուլշեր