ՄՅՈՒ-ն կենտրոնացել է Իվան Ռակիտչին ձեռք բերելու վրա
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է հետաքրքրվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակտիչի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբն արդեն հարցում է ուղարկել՝ խաղացողի արժեքն իմանալու համար։ «Բարսելոնան» խորվաթ ֆուտբոլիստից պատրաստ է բաժանվել 20 մլն եվրոյի դիմաց։
Ներկա պահին կողմերը բավականին հեռու են համաձայնության հասնելուց, քանի որ Ռակիտչը չի ցանկանում ընտանիքին Իսպանիայից այլ տեղ տեղափոխել։
Այս գործարքին կարող է խանգարել նաև այն փաստը, որ «կարմիր սատանաներն» արդեն համաձայնեցրել են «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերը։
# Բարսելոնա, Իվան Ռակիտիչ, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ