ՄՅՈՒ-ն խոշոր վարկ է վերցրել տրանսֆերների համար
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» 156 մլն եվրո վարկ է վերցրել ամառային տրանսֆերային պատուհանի համար։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բոլոր ակումբների եկամուտները կտրուկ նվազել են․ ակումբները չեն ստացել հեռուստատեսային իրավունքների վաճառքից նախատեսված գումարները, փակ են թիմային խանութներն ու թանգարանները, իսկ խաղեր չլինելու պատճառով չեն վաճառվում նաև տոմսեր։
«Կարմիր սատանենրի» ղեկավարները կազմի ուժեղացման համար ստիպված են եղել մոտ 160 մլն եվրո վարկ վերցնել, ինչի պատճառով ակումբի պարտքը հասել է 478 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունյական ակումբն այդ գումարը ծախսելու է երեք տրանսֆեր իրականացնելու համար։ Սպսասվում է, որ գումարի մեծ մասը կծախսվի «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին ձեռք բերելու համար։
# Բորուսիա-Դորտմունդ, կորոնավիրուս, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյդոն-Սանչո, տրանսֆերներ