ՄՅՈւ-ին գոլ խփած 16-ամյա ֆուտբոլիստի հետաքրքիր պատմությունը
Անգլիայի Լիգայի գավաթի (Carabao Cup) խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով է ավարտել «Ռոչդեյլի» հետ հանդիպումը. 11 մետրանոցներով հաղթանակի են հասել մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստները:
«Ռոչդեյլի» կազմում գոլի հեղինակ է դարձել 16-ամյա Լյուկ Մեթիսոնը:
Հանդիպումից հետո պատանին կիսվել է տպավորություններով.
«Երբեք չեմ մտածել, որ այս տարիքում «Օլդ Թրաֆորդում» գոլ կխփեմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Այն, ինչ արել եմ ես, երազանք է շատերի համար:
Խաղից հետո մեկ օր հանգիստ է: Ես պետք է գնամ դպրոց, հոգեբանություն առարկայից պետք է թեստ լրացնեմ:
Դեռևս ժամանակ է հարկավոր հասկանալու համար ինչ է կատարվել: Ես տեսա գնդակը, այնուհետև նկատեցի այն դարպասում: Անհավանական էմոցիաներ էին»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
# Անգլիայի-Լիգայի-գավաթ, Մանչեսթեր-Յունայթեդ