ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստները վստահ են, որ Պոգբան ամռանը հեռանալու է ակումբից
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները ասում են, որ ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կհեռանա։
Ակումբի ղեկավարությունը տագնապած է խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի պահվածքից։ «ՄՅՈՒ»-ի ղեկավարությունը կարծում է, որ Պոգբայի ներկայացուցիչը անելու է ամեն ինչ, որպեսզի խաղացողը տեղափոխվի այլ ակումբ։
Ավելի վաղ խաղացողը վնասվածքի պատճառով բաց է թողել ողջ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները։ Դեկտեմբերին խաղացողը մասնակցել է ընդամենը 2 հանդիպման, սակայն վնասվածքը խորացնելու պատճառով, վիրահատության անհրաժեշտություն է առաջացել։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը ԱՊԼ-ի շրջանակում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա