Մանչեսթեր Սիթին գերգոլառատ պայքարում պարտվել է Սելթիկին 🎥
Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» միջմրցաշրջանային հատվածում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և ԱՄՆ-ի Չապել Հիլ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Գլազգոյի «Սելթիկի» դեմ։
Գերգոլառատ պայքարում «քաղաքաբնկաները» մրցակցին պարտվել են 3:4 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից գոլերը խփել են Օսկար Բոբը, Մաքսիմո Պերոնեն ու Էրլինգ Հոլանդը։ «Կելտերից» դուբլի հեղինակ է դարձել Նիկլաս-Գերիտ Կյունը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Կյոգո Ֆուրուհասին ու Լուիս Պալման։
Նշենք, որ «Սիթին» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հուլիսի 28-ին և մրցելու է «Միլանի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրլինգ Հալանդ, ընկերական-հանդիպումներ, Լուիս Պալմա, Կյոգո Ֆուրուհասի, Մանչեսթեր-Սիթի, Մաքսիմո Պերոնե, Նիկլաս-Գերիտ Կյուն, Պեպ Գվարդիոլա, Սելթիկ, Օսկար Բոբ