Մկրտչյան. «Եկել ենք այստեղ երեք միավորի հետևից»
Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։
Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։
– Ի՞նչ մարզավիճակում ես մոտենում խաղերին, ու ի՞նչ տրամադրություն է տիրում ազգային ընտրանու կազմում կարևոր խաղերից առաջ։
– Հավաքականում անցկացրած խաղերից հետո մեկ հանդիպման եմ մասնակցել Խորվաթիայում, բայց ինձ լավ եմ զգում։ Եկել ենք այստեղ երեք միավորի հետևից, մտածում ենք միայն Գերմանիա գնալու մասին։
– Մեկ հանդիպում արդեն անցկացրել եք Լատվիայի դեմ։ Ի՞նչ կարծիք ունես մրցակցի մասին։
– Լատվիայի հավաքականը ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է, բարձրահասակ ֆուտբոլիստները շատ են։ Գիտենք, որ լավ կազմ ունի։ Չեմ ուզում ասել, թե ով է լինելու ֆավորիտ, սակայն մենք եկել ենք միայն երեք միավորի հետևից։ Հարգում ենք մրցակցին, բայց մենք եկել ենք միայն հաղթելու։
Հիշեցնենք, որ Լատվիա – Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Լատվիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Ստյոպա Մկրտչյան