Մխիթարյան․ «Կոչ եմ անում միջազգային հանրությանը ՝ անհապաղ ոտքի կանգնել և աջակցել զինված գործողությունների դադարեցմանը»
Ինչպես արդեն տեղյակ եք Արցախա-ադրբեջանական շփման գծում սեպմտեբերի 27-ի վաղ առավոտից սկսած իրավիճակը կտրուկ սրվել է։
Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև Հայաստանի ազգային հավաքանի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով սոցցանցերի իր օգտահաշիվներում անգլերենով կատարել է հետևյալ գրառումը․
«Այսօր առավատյան արթնացա և տեղեկացա, որ ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի (հայերով բնակեցված դե-ֆակտո անկախ պետություն) դեմ, որոնք ուղղված է Ստեփանակերտի և հարակից շրջանների խաղաղ բնակչությանը։
Կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և աջակցել ռազմական գործողությունները հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության դադարեցնելու գործին:
Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց գոյության սպառնալիքի։ Մեր երեխաներն իրավունք ունեն ապրել խաղաղ պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում։
Ես միշտ մեր ազգի կողքին եմ»,- եզրափակել է Մխիթարյանը։
# Հայաստան, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա