Մխիթարյանն առաջիկա օրերին բուժզննում կանցնի Ինտերի համար
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը հայազգի կիսապաշտպանի հետ վերջնական համաձայնության է հասել. կողմերի միջև կնքվելու է 2 տարվա պայմանագիր։
Աղբյուրի փոխանցմամբ` գործարքն ավարտական փուլում է. 33-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս բուժզննում կանցնի «ներաձուրիների» համար, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։
Հավելենք, որ Մխիթարյանն «Ինտերի» շարքերը համալրելու է անվճար, քանի որ նրա ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 117 հանդիպում` դառնալով 29 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա