Մխիթարյանի նախկին մարզիչը պատմական ռեկորդ է գրանցել 📸
Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատմական ռեկորդ է գրանցել համաշխարհային ֆուտբոլում, հաստատում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի խաղում (0:1) լեգենդար մասնագետը եղել է 80 տարեկան և 240 օրական։ Նա դարձել է հավաքականների մակարդով երբևէ ամենատարեց մարզիչը։
Վետերան մասնագետը գերազանցել է Աֆղանստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Օտո Պֆիստերի ռեկորդը։ Գերմանացի մարզիչն աֆղանների ղեկին վերջին հանդիպմանը եղել է 80 տարեկան և 123 օրական։
Ռումինիան Լուչեսկուի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. օգոստոսից։ Նա իր երկրի հավաքականը մարզել է նաև 1981-86 թվականներին։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարայանը Դոնեցկի «Շախտյորում» 2010-13 թթ. հանդես է եկել Լուչեսկուի գլխավորությամբ` դառնալով Ուկրաինայի եռակի չեմպիոն ու գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճելով երկրի Սուպերգավաթի տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml