Հայտնի է դարձել, թե Մխիթարյանի աշխատավարձի չափը պայմանագրի երկարաձգումից հետո
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանն ու «Ռոման» նոր պայմանագիր են կնքել. հայազգի ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կպաշտպանի հռոմեական ակումբի գույները։
Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրային հաջողվել է պարզել, թե 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի երկարաձգումից հետո որքան աշխատավարձ է ստանալու։
Աղբյուրի փոխանցմամբ` Մխիթարյանը տարեկան վաստակելու է 4.5 մլն եվրո, որին կարող են ավելանալ տարբեր բոնուսներ։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 46 հանդիպում` դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հենրիխ-Մխիթարյան, Նիկոլո Սկիրա, Ռոմա