Մխիթարյանը երկար դադարից հետո գոլ խփեց. «Ինտերը» ջախջախեց «Պիզային» 🎥
Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախել է «Պիզային»։
Հյուրերը 23-րդ րոպեի դրությամբ Ստեֆանո Մորեոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էին տանում։
«Ներաձուրին», այդուհանդերձ, նախքան ընդմիջում կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. մեկական գոլ խփեցին Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Լաուտարո Մարտինեսը։
Երկրորդ կեսում միլանյան գրանդը ևս երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Անժ-Յոան Բոնին, իսկ հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը։
Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդում նախորդ գոլը խփել էր 2024թ. հոկտեմբերի 10-ին` Ա սերիայում գրավելով «Յուվենտուսի» դարպասը։
Առհասարակ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի համար սա միլանյան գրանդում 9-րդ գոլն էր։
«Ինտերը» 52 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Պիզան» 14 միավորով վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml