Մխիթարյանը դարձել է ՉԼ կիսաեզրափակիչում գոլի հեղինակ դարձած 7-րդ ամենատարեց ֆուտբոլիստը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։
«Ներաձուրիների» երկրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։
Ինչպես հայտնում է OptaPaolo-ն, Մխիթարյանը «Միլանի» դարպասը գրավել է 34 տարեկան և 109 օրական հասակում` դառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած 7-րդ ամենատարեց ֆուտբոլիստը։
Ի դեպ, վերոնշյալ խաղում Էդին Ջեկոն էլ «ռոսոներիների» դարպասը գրավել է 37 տարեկան և 54 օրական հասակում` նույն ցուցանիշով բարձրանալով երկրորդ հորիզոնական։
Բոսնիացի ֆուտբոլիստն այդ ցուցանիշով զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին եզրային հարձակվող Ռայան Գիգսին, ով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում 2011 թ. ապրիլի 26-ին «Շալկե 04»-ի դարպասը գրավել է 36 տարեկան և 148 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդին-Ջեկո, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Միլան, Չեմպիոնների-լիգա