Մխիթարյանը գոլ խփեց! «Ինտերը» հաղթեց «Լեչեին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» «Վիա դել Մարե» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Լեչեին»։
«Ներաձուրիից» 75-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` ընթացիկ մրցաշրջանում խփելով երկրորդ գոլը։
37-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին։
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև Մանուել Ականջին։
«Ինտերը» 12-րդ տուրում քաղաքային դերբիում «Միլանին» պարտվելուց հետո Ա սերիայի հաջորդ 14 խաղերում տարել է 13 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի։
Միլանյան գրանդը 64 միավորով առաջին տեղում է, «Լեչեն»` 24 միավորով 17-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml