Մխիթարյան. «Մենք պետք է հարգենք Զախարյանի որոշումը»
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` Ռուսաստանի ընտրանու կազմում հանդես գալու որոշման մասին։
– Բազմաթիվ հայ երկրպագուներ հիվանդագին ընդունեցին այն փաստը, որ Զախարյանն ընտրեց Ռուսաստանի հավաքականը։ Որքա՞ն ճիշտ եք համարում նրա կայացրած որոշումը։
– Յուրաքանչյուր ոք ինքն է կայացնում որոշումներ։ Դա նրա անձնական գործն է։ Նա ծնվել և մեծացել է Ռուսաստանում, այդ պատճառով էլ որոշեց հանդես գալ այդ երկրի հավաքականում։ Այդպես էլ է լինում։
Մենք պետք է հարգենք նրա որոշումը և մաղթենք հաջողություն։ Շատերը նրան քննադատում են, սակայն նա մեծացել է Ռուսաստանում։
Կան խաղացողներ, որոնք ընտրում են Հայաստանի հավաքականը, ինչը մշտապես լավ է, սակայն նաև կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր չեն ցանկանում խաղալ մեզ մոտ։ Ցանկանում եմ միայն հաջողություն մաղթել նրան,- նշել է Մխիթարյանը։
Հավելենք, որ 18-ամյա կիսապաշտպանն արդեն նորամուտն է նշել Ռուսաստանի հավաքականի կազմում և անցկացրել է 2 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռուսաստանի հավաքական