Մխիթարյան. «Եկեք շարունակենք մեր ճամփորդությունը»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ։
Պայմանագրի երկարաձգումից հետո 34-ամյա ֆուտբոլիստը տեսաուղերձով դիմել է «ներաձուրիների» երկրպագուներին.
«Ողջույն, «Ինտերի» երկրպագուներ»։
Ուրախ եմ տեղեկացնել, որ պայմանագիրս երկարաձգել եմ մինչև 2026 թվականը։ Եկեք միասին հաղթենք նոր տիտղոսներ։ Եկեք շարունակենք մեր ճամփորդությունը։
Առա՜ջ «Ինտեր»»,- նշել է Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան