ՄԼՍ. Ինտեր Մայամին հյուրընկալվելիս հաղթեց Նյու-Յորք Ռեդ Բուլին🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 23-րդ խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Նյու-Յորք Ռեդ Բուլի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում Ֆոլրիդա նահանգից ժամանած հյուրերը հաղթեց 2:0 հաշվով։
Տատա Մարտինոյի թիմի գոլերը խփեցին Դիեգո Գոմեսն ու Լեո Մեսսին։
Վերջինս «Ինտեր Մայամիի» շարքերը համալրելուց հետո առաջին գոլը խփեց ՄԼՍ-ի շրջանակում։
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 21 միավոր և Արևելյան գոտում լքեց վերջին հորիզոնականն ու բարձրացավ 14-րդ տեղ։
«Նյու-Յորք Ռեդ Բուլը», 29 միավորով, նույն գոտում 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Նյու-Յորք Ռեդ Բուլ, տրանսֆերներ