Միշել Տեր-Զաքարյանը ծեծկռտուքի է բռնվել Մոնպելյեի ֆուտբոլիստներից մեկի հետ
«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշեր Տեր-Զաքարյանն անախորժ իրավիճակում է հայտնվել։
Ինչպես տեղեկացնում է L’equipe-ը, հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած մարզումից հետո 60-ամյա մասնագետն ակումբի հանդերձարանում ծեծկռտուքի է բռնվել կենտրոնական պաշտպան Մամադու Սախոյի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` Տեր-Զաքարյանը 33-ամյա ֆուտբոլիստին նկատողություն է արել և ասել, որ նա կարծես «լացկան երեխա» լինի, ինչը դուր չի եկել վերջինիս։
Կողմերի միջև վիճաբանություն է սկսվել, որը հանդերձարանում վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով Տեր Զաքարայանը հայտնվել է գետնին։
Նշվում է, որ կատարվածի պատճառով Սախոն այժմ հեռացվել է «Մոնպելյեի» մարզումներից։
Հավելենք, որ Մամադու Սախոն առավել հայտնի է ՊՍԺ-ի, «Լիվերպուլի» և Ֆրանսիայի հավաքականում ունեցած մրցելույթների շնորհիվ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Մամադու Սախո, Միշել Տեր-Զաքարյան, Մոնպելյե