Միխայիլ Մուդրիկի հիասքանչ գոլային փոխանցումը Ֆրանսիա Մ-21-ի դեմ խաղում🎥
Անցնող օրերին Վրաստանում և Ռումինիայում ընթանում է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Ուկրաինայի Մ-21 հավաքականը 1/4 եզրափակիչում 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Ֆրանսիա Մ-21-ի նկատմամբ։
Հանդիպման հերոսներից դարձավ ուկրաինացիների վինգեր Միխայիլ Մուդրիկը, ով 44-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց Գեորգի Սուդակովին։
Նշենք, որ Սուդակովն այդ դրվագում դարձավ դուբլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը։
20-ամյա հարձավողն ընթացիկ Եվրոպայի առաջնության շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրեց 3-ի և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը։
Հավելենք, որ Ուկրաինայի Մ-21 հավաքականը մրցաշարի կիսաեզրափակիչում մրցելու է Իսպանիայի Մ-21-ի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գեորգի Սուդակով, Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնություն, Միխայիլ Մուդրիկ, Ուկրաինայի հավաքական, Ուկրաինայի Մ-21 հավաքական, Չելսի, Ֆրանսիայի հավաքական, Ֆրանսիայի Մ-21 տարեկանների հավաքական