Միլանո-Կորտինա 2026. Միքայել Միքայելյանը գերազանցեց 60 մրցակցի 📸
Միլանո-Կորտինա 2026. Միքայել Միքայելյանը գերազանցեց 60 մրցակցի 📸
13/02/2026 - 16:37

Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում կայացավ դահուկավազքի տղամարդկանց 10 կիլոմետր ազատ ոճի մրցումը։

Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը 23:06.4 րոպե արդյունքով զբաղեցրեց 53-րդ տեղը։

Պայքարի էր դուրս եկել 113 դահուկորդ։ 26-ամյա Միքայելյանը գերազանցեց նրանցից 60-ին։

20:36.2 րոպե արդյունքով կարիերայում 8-րդ անգամ Օլիմպիական չեմպիոն դարձավ նորվեգացի Յոհաննես Կլեբոն։ Ֆրանսիացի Մատիս Դելոժը (+4,8 վայրկյան) դարձավ արծաթե, իսկ նորվեգացի Էյնար Հեդեգարտը (+14)` բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026