Միլանի առաջատարներից մեկը հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում
Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը հայտնվել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա պաշտպանի նկատմբամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը ֆրանսիացի պաշտպանին պատրաստ է երեք անգամ ավելի շատ աշխատավարձ վճարել, քան նա վաստակում է «Միլանում»։ Այժմ Էրնանդեսի աշխատավարձը կազմում է 1․5 մլն եվրո, իսկ «Փարիզը» նրան տարեկան պատրաստ է վճարել 4․5 մլն եվրո։
«Պարի Սեն-Ժերմենին» դժվար կլինի իրականացնել այս տրանսֆերը, քանի որ ինքը՝ Թեոն, չի ցանկանում լքել Իտալիայի մշակութային մայրաքաղաքը։
Հավելենք, որ լատելարն ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Թեո-Էրնանդես, Միլան, ՊՍԺ, տրանսֆերներ