Միլանը վրացի հարձակվողին ձեռք բերելու համար առաջարկ է կատարել ֆրանսիական ակումբին
«Միլանը» ցանակնում է ձեռք բերել ֆրանսիական «Մեցի» վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեին։
Ինչպես տեղեկացնում է Footmercato-ն, «ռոսոներիներն» արդեն տրանսֆերային առաջարկ են կատարել 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, որի դիմաց պատրաստ են վճարել 10 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» գործարքի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում «Մեցի» ղեկավարության հետ։
Հաղորդվում է, որ միլանյան ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինի բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Միկաուտաձեի հետ, ով նույնպես պատրաստ է համալրել «Միլանի» շարքերը։
Նշենք, որ «Մեցը» հանդես է գալիս Ֆրանսիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում` Լիգա 2-ում, և եթե ակումը նվաճի Լիգա 1-ի ուղեգիր, մեծ է հավանականությունը, որ «Միլանը» վարձավճարով Միկաուտաձեին կթողնի «նռնագույնների» կազմում։
Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Մեցն» իր ակտիվում ունի 66 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և Լիգա 1-ի ուղեգիր տվող 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բորդոյին» զիջում է 3 միավորով։
Հավելենք, որ Ժորժ Միկաուտաձեն Լիգա 2-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 35 խաղում խփել է 23 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Վրացի հարձակվողն առաջնության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորժ Միկաուտաձե, Լիգա-1, Լիգա-2, Մեց, Միլան, Պաոլո Մալդինի, տրանսֆերներ