Միլանը շարունակում է միավորներ բաժանել` Լեչչեի դեմ խաղում բաց թողնելով երկու գնդակի առավելությունը🎥
Իտական Ա սերիայի 12-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Լեչչեի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում «ռոսոներիները» կարողացան երկու գնդակի առավելություն ստանալ, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին Օլիվիե Ժիրուն և Տիջանի Ռեյնդերսը։
Այդուհանդերձ, Ստեֆանո Պիոլիի թիմը բավական անհաջող անցկացրեց երկրորդ կեսը` թույլ տալով տանտերերին բեկել հանդիպման ընթացքը։
Ռոբերտո Դ’Ավերսայի թիմը կարողացավ շատ արագ հետ բերել երկու գնդակի կորուստը. 66-րդ րոպեին Նիկոլա Սանսոնեն նախ կրճատեց հաշվի տարբերությունը, ապա Լամեք Բանդան 70-րդ րոպեին հավասարեցրեց այն։
Խաղավերջում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Նշենք, որ «Միլանն» Ա սերիայի շրջանակում արդեն չորրորդ հանդիպումն է չի կարողնաում ճաշակել հաղթանակի բերկրանքը` այդ ընթացքում կրելով երկու պարտություն։
Այս ոչ-ոքիից հետո «ռոսոներիները» վաստակեցին 23 միավոր և զբաղեղնում են 3-րդ հորիզոնականը։
«Լեչչեն», 14 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լեչչե, Միլան, Ստեֆանո Պիոլի, Տիջանի Ռեյնդերս, Օլիվիե Ժիրու