«Միլանը» Մենյանին փոխարինելու երեք տարբերակ է դիտարկում
«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը կարող է հեռանալ ակումբից, գրում La Gazzetta dello Sport-ը։
«Ռոսոներին» ֆրանսիացի դարպասապահին փոխարինելու երեք տարբերակ է դիտարկում` Լուկա Շևալյեին («Լիլ»), Մարկո Կարնեսեկիին («Ատալանտա») և Բարթ Վերբրյուգենին («Բրայթոն»)։
Միլանյան գրանդը Մենյանի` 2026 թ. հուլիսի 1-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հարցում չի կարողանում համաձայնության հասնել։ Այդ պատճառով «Միլանը», ամենայն հավանականությամբ, նրա տրանսֆերը կվաճառի հաջորդ ամռանը։
29-ամյա դարպասապահն իտալական ակումբից տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում, սակայն «Միլանը» պատրաստ է նրան վճարել միայն 4,5 միլիոն։
Մենյանը «Միլան» է տեղափոխվել 2021 թ. հուլիսին, 154 խաղից 55-ում դարպասն անառիկ պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարթ Վերբրյուգեն, Լյուկա Շևալյե, Մայք Մանյան, Մարկո Կարնեսեկի, Միլան, տրանսֆերներ