Միլանը կենտրոնական հարձակվողների շորթ-լիստ է կազմել
2021 թվականի հունվարից 1-ից բացվելիք ձմեռային տրանսֆերային պատուհանին «Միլանը» պատրաստվում է որոշակի ակտիվություն ցուցաբերել։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «ռոսոներիները» մտադիր են ձեռք բերել նոր կենտրոնական հարձակվող, ով կփոխարինի Զլատան Իբրահիմովիչին, վերջինս հաճախ է վնասվածքներ ստանում։
Միլանյան ակումբն արդեն կազմել է մի շարք հարձակվողներից բաղկացած շորթ-լիստ, ովքեր, ըստ ակումբի մարզչական շտաբի, իրապես կարող են ուժեղացնել հարձակման կրակածայրի խնդիրը։
Այդ դիրքի համար դիտարկվում են Լուկա Յովիչի («Ռեալ Մադրիդ»), Դոնել Մալենի (ՊՍՎ), Արկադիուշ Միլիկի և Ֆերնանդո Լյորենտեի (երկուսն էլ «Նապոլի») թեկնածությունները։ Քննարկվում է նաև «Սասուոլոյի» 21-ամյա հարձակվող Ջանլուկա Սկամակայի տարբերակը։ Սկամական ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Ջենոայի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» մտադիր է ամրապնդել նաև պաշտպանությունն ու կիսապաշտպանությունը։ Պաշտպանության ուժեղացման հիմնական թեկնածուն ֆրանսիական «Ստրասբուրգի» 20-ամյա կենտրոնական պաշտպան Մոհամեդ Սիմականն է։
Կիսապաշտպանության գծի համար ակումբը հետաքրքրված է Բուբակարե Սումարեի («Լիլ») և Անդրե-Ֆրանկ Զամբոյի («Ֆուլհեմ») ծառայություններով, սակայն այս պարագայում ավելի հավանական է վարձակալության տարբերակը։
# Անդրե-Ֆրանկ Զամբո, Արկադիուշ Միլիկ, Բուբակարե Սումարե, Դոնել Մալեն, Լուկա-Յովիչ, Միլան, Մոհամեդ Սիմական, Ջանլուկա Սկամակա, Ստրասբուրգ, Ֆերնանդո Լյորենտե