Միլանը բանակցություններ է վարում երկու ֆրանսիացի ֆուտբոլիստների գնելու համար
«Միլանը» միանգամից երկու ֆրանսիացի ֆուտբոլիստների հարցում բանակցություններ է վարում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ամրապնդել ինչպես պաշտպանության, այնպես կիսապաշտպանության կենտրոնը։
Պաշտպանության կենտրոնի ամրապնդման ամենահավանական թեկնածուն ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Ստրասբուրգի» 20-ամյա ֆուտբոլիստ Մոհամեդ Սիմականն է, ում դիմաց «ռոսոներիներն» առաջարկել են 15 մլն եվրո։
Ինչ վերաբերվում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքին, ապա «կարմրասևերը» կենտրոնացել են Լիգա 2-ը ներկայացնող «Թուլուզի» ֆուտբոլիստ Կադիու Մանու Կոնեին ձեռք բերելու ուղղությամբ, ում դիմացել էլ ակումբը պատրաստ է վճարել 5 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու ֆուտբոլիստների հարցում էլ բանակցություննեը դեռևս ընթանում են։
Կադիու Մանու Կոնեն Լիգա 2-ի շրջանակում անցկացրել է 17 հանդիպում և խփել 1 գոլ, իսկ Սիմականը Լիգա 1-ի շրջանակում 17 խաղում 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
# Թուլուզ, լիգա 1, Կուադիո Կոնե, Միլան, Մոհամեդ Սիմական, Ստրասբուրգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո