Միլանը բանակցություններ է վարել` Չելսիի կիսապաշտպանին ձեռք բերելու համար
«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մարոկկացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Միլանը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիներն» արդեն բանակցություններ են վարել 29-ամյա կիսապաշպտանի գործակալի հետ` քննարկելով հավանական գործարքի մանրամասները։
Ինքը` Զիեշը, նույնպես մտադիր է փոխել ակումբային գրանցումը, քանի որ գործնականում կորցրել է տեղը «Չելսիի» մեկնարկային կազմում։
Հատկանշական է, որ «ազնվականները» նույնպես պատրաստ են բաժանվել մարոկկացի ֆուտբոլիստից, եթե նրա տրանսֆերի վերաբերյալ ստանան շահավետ առաջարկ։
Նշվում է, որ «Միլանն» արդեն տևական ժամանակ է հետևում է Զիեշին խաղին և հարմար առիթ էր փնտրում` նրան գնելու համար։
Հավելենք, որ Հակիմ Զիեշը «Չելսիի» շարքերը համալրել է 2020 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 83 հանդիպում` դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հակիմ-Զիեշ, Միլան, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո