Միլանը վերջին 67 տարվա լավագույն արդյունքն է գրանցել
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։
Ստեֆանո Պիոլիի սաներն Ա սերիայի մեկնարկային 9 խաղերից հետո տոնել են 8 հաղթանակ և, վաստակած 25 միավորով, գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, «ռոսոներիները» վերջին անգամ նման ցուցանիշ գրանցել էին 67 տարի առաջ` 1954/55 մրցաշրջանի մեկնարկում։
Այդ ժամանակ «Միլանը» դարձել է Ա սերիայի չեմպիոն` անցկացրած 34 խաղից հետո վաստակելով 48 միավոր (խմբ.` Յուրաքանչյուր հաղթանակի համար տրվում էր 2 միավոր)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բոլոնիա, Միլան