Միայն մեկ դեպքում ԱՊԼ-ից 6 ակումբ կորակավորվի ՉԼ Լիգայի փուլին 📸
Անլգիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տեղը տեղը զբաղեցրած ակումբը կարող է հաջորդ մրցաշրջանում որակավորվել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլին։
Դրա համար անհարժեշտ է, որ «Ասթոն Վիլան» նվաճի Եվրոպա լիգայի տիտղոսը, իսկ Պրեմիեր լիգայում զբաղեցնի 5-րդ տեղը։
Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Եվրոպա լիգայում քառորդ եզրափակիչ է հասել, որի առաջին խաղում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Բոլոնիային»։
Ունայի Էմերիի գլխավորած թիմը ներքին առաջնության 32 խաղում վաստակել է 55 միավոր և 4-րդ տեղում է։ 5-րդ տեղը զբաղեցնող «Լիվերպուլը» 52 միավոր է վաստակել, իսկ 6-րդը 48 միավորով «Չելսին» է։
Մյուս բոլոր դեպքերում Պրեմիեր լիգայից միայն 5 թիմ կորակավորվի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Եվրոպա-լիգա, Չեմպիոնների-լիգա