Մի շարք մրցավարներ այլևս չեն աշխատի ԱԱ-2022-ի շրջանակում
Մրցավարներ Մայքլ Օլիվերը (Անգլիա), Կլեման Տյուրպենը, Ստեֆանի Ֆրապարը (երկունս էլ` Ֆրանսիա) և Անտոնիո Մատեու Լաոսը (Իսպանիա) այլևս հանդիպումներ չեն սպասարկի Քաթարում շարունակվող աշխարհի առաջնության շրջանակում։
Ինչպես տեղեկացնում է «Спорт-Экспресс»-ն, այս մրցավարներին ՖԻՖԱ-ն արդեն տուն է ուղարկել, ովքեր լքել են Քաթարը։
Նշվում է` պայմանավորված այն հանգամանքով, որ Արգենտինայի հավաքականը դեռևս շարունակում է պայքարը, շատ քիչ է հավանական, որ հանդիպումներ կսպասարկեն նաև արգենտինացի մրցավարներ Ֆակունդո Տելիոն ու Ֆերնանդո Ռապալինին։
Կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում կայանալիք Արգենտինա – Խորվաթիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն։
Հաղորդվում է, որ մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ դիմակայության, (Ֆրանսիա – Մարոկկո), 3-րդ տեղի և եզրափակիչ հանդիպումների սպասարկման ամենահավանական թեկնածուներն են Շիմոն Մարչինյակը (Լեհաստան), Դանի Մաքելին (Նիդեռլանդներ) ու Սեզար Արթուր Ռամոսը (Մեքսիկա)։
Հավելենք, որ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչները կկայանան դեկտեմբերի 13-14-ին, 3-րդ տեղի համար նախատեսված հանդիպումը` 17-ին, իսկ եզրափակիչը` դեկտեմբերի 18-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անտոնիո Մատեո Լաոս, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Արթուր Սեզար Ռամոզ, Դանի Մաքելի, Դանիելե Օրսատո, Խորվաթիայի հավաքական, Կլեման Տյուրպեն, Մայքլ Օլիվեր, Մարոկկոյի հավաքական, Մունդիալ-2022, Շիմոն Մարցինյակ, Ստեֆանի Ֆրապար, Քաթար-2022, Ֆակունդո Տելիո, Ֆերնանդո Ռապալյինի, Ֆրանսիայի հավաքական