Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Գավիի ծառայություններով
«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, 17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Լիվերպուլն» ու ՊՍԺ-ն։
Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ ակումբներից ամենաակտիվը «Լիվերպուլն» է, ով փորձում է առաջ անցնել բոլորից ու պայմանագիր կնքել իսպանացի կիսապաշտպանի հետ։
Բանն այն է, որ Գավիի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ կայացած բանակցությունները շատ դանդաղ են զարգանում և որևէ արդյունք չեն տվել։
Նշվում է, որ վերջին բանակցությունների ժամանակ, 17-ամյա ֆուտբոլիստը մերժել է «բլաուգրանայի» առաջարկը։
Հավելենք, որ կատալոնական ակումբի ու Գավիի միջև գործող պայմանագրում կա հրաժարագնի կետ, որը կազմում է 50 մլն եվրո։
Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, որի գլխավոր թիմի կազմում մինչ այս պահն անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Գավի, Լիվերպուլ, ՊՍԺ, տրանսֆերներ