Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Կինգսլի Կոմանի ծառայություններով
Ինչպես տեղեկացնում է Fussball News-ը, «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը առմանն ամենայն հավանականությամբ կլքի Մյունխենը։
Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։
23-ամյա ֆրանսիացի եզրային հարձակվողը կդիտարկի «Բավարիան» լքելու տարբերակը, եթե մյունխենյան ակումբի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեն։ Կոմանը նախընտրում է հանդես գալ ձախ եզրից, իսկ Սանեն հենց այդ դիրքի խաղացող է։
«Բավարիան» չի ցանկանում բաց թողնել Կոմանին, սակայն եթե ակումբի ղեկավարությունը տրանսֆերի հանի նրան, ապա խաղացողը և նրա ներկայացուցիչները դեմ չեն լինի փոխել ակումբային գրանցումը։
Նշենք, որ խաղացողի ներկայիս պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 1-ը։
# Բավարիա, Բարսելոնա, Լերոյ-Սանե, Կինգլսի Կոման, Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ